26 ապրիլի 2012 - 15:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն կանցնեն խորհրդարան, իսկ ՀԱԿ ու «Ժառանգության» հարցում կասկածներ ունի

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ «Օրինաց երկիրը» և ՀՅ Դաշնակցությունը կկարողանան հաղթահարել 5-տոկոսանոց շեմն առաջիկա խորհրդարանական ընտրություններում և անցնել Ազգային ժողով: Նա հայտարարել է նաև, որ կասկածում է, թե խորհրդարան անցնելու շանս ունեն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը»: Ըստ Գրիգորյանի, այդ երկու քաղաքական ուժերի հարցում հոռետեսության պատճառը նրանց նախընտրական հանրահավաքների մասնակիցների սակավությունն է:

Ըստ քաղաքագետի, ընդդիմությունից մարդկանց հիասթափության պատճառը ընդդիմության անհետևողականությունն է: «Ամենակարևորն, ինչ կորցրեց ընդդիմությունն այդ ընթացքում, դա հետևողականությունն է»,-ասել է նա:

Ըստ Գրիգորյանի, չի կարելի միաժամանակ քննադատել իշխանությանն ու սեփական ընտրացուցակներում ներառել մարդկանց, որոնց կարելի է իշխանամետ համարել և ներկայացնել այն նույն մեղադրանքները, որ ընդդիմությունը ներկայացնում է իշխանական կուսակցությունների ընտրացուցակներին:

ՖՈՏՈՇԱՐՔ