26 ապրիլի 2012 - 16:01 AMT
Շարմազանովը Թուրքիայի ԱԳՆ-ին. Ցեղասպանության փաստը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-իքննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւՖրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արվածհայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ Հայոց Ցեղասպանության փաստը որեւէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոնհարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարեւանի հետ եւ շարունակաբար ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:

Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին եւ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները”: