12 մայիսի 2004 - 17:46 AMT
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ
Մայիսի 18-ին Երեւան կժամանի Վերակառուցման եվ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Ժան Լեմյերը: Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ նա կքննարկի համագործակցության հեռանկարներ: Ժ. Լեմյերը հանդիպումներ կունենա նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների երեւանյան գրասենյակների ղեկավարների հետ: Նշենք, որ ՎԶԵԲ-ը, որի տերերն են 60 երկրներ եւ երկու միջկառավարական կազմակերպություններ, աջակցում է շուկայական տնտեսության կայացմանը Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում: