26 ապրիլի 2012 - 16:48 AMT
Հովհաննես Դավթյանը ձյուդոյի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպի Բեսլան Մուդրանովի հետ

Հովհաննես Դավթյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որն անցնում է Չելյաբինսկում:

Հայ մարզիկը կիսաեզրափակչում հաղթել է ուկրաինացի Գեորգի Զանտարային, եզրափակչում նրա մրցակիցը կլինի Բեսլան Մուդրանովը (Ռուսաստան):

Մինչ այդ Դավթյանը հաղթեց Ջուհո Ռեինվալին (Ֆինլանդիա), այնուհետև՝ թուրք Իսկենդեր Օսկանօղլուին, իսկ հետո ՝ Բեկտիլ Շուկվանիին (Վրաստան):