26 ապրիլի 2012 - 18:13 AMT
Չինաստանը պատրաստ է 10 մլրդ դոլար հատկացնել Եվրոպային համատեղ նախագծերի համար

Չինաստանի իշխանությունները որոշել են Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների համար վարկային գիծ բացել 10 մլրդ դոլարի չափով համատեղ նախագծերի ֆինանսավորման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Սինհուան», հայտարարել է ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոն:

Կառավարության նախագահի խոսքով, Չինաստանը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի Չինաստանի և ԵՄ շուկաներն ավելի բաց լինեն միմյանց համար: Ցզյաբաոն նշել է, որ ՉԺՀ-ն նախատեսում է մինչև 2015-ն ավելացնել Եվրոպայի հետ առևտրային գործողությունների տարեկան ծավալը մինչև 100 մլրդ դոլար: 2010-ին այդ ցուցանիշն աճել է 34 տոկոսով մինչև 41 մլրդ դոլար: Չինաստանը պլանավորում է զարգացնել ԵՄ հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ այլընտրանքային: