Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են 2012-ին ժյուրիի ամբողջական կազմը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, դատավորների ցուցակում, ովքեր գնահատելու են փառատոնում ներկայացված 22 ֆիլմերը, ընդգրկված են չորս դերասաններ և մեկ ֆրանսիացի մոդելյեր Ժան Պոլ Գոթյե:
Անվանի դիզայներին ընկերակցելու են չորս դերասաններ՝ պաղեստինուհի Հիամ Աբբասը, բրիտանացի Էվան Մաքգրեգորը, ֆրանսուհի Էմանուել Դեվոն, գերմանուհի Դայան Կրյուգերը:
Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև երեք ռեժիսորներ՝ բրիտանուհի Անդրեա Առնոլդը, ամերիկյան ռեժիսոր Ալեքսաներ Փեյնը, Հաիթիի մշակույթի նախկին նախարար, ռեժիսոր Ռաուլ Պեկը: