26 ապրիլի 2012 - 19:59 AMT
Ֆրանսիայում գտել են «Փոքրիկ արքայազնի» անհայտ սևագիրը

Ֆրանսիայում գտել են Անտուան դե Սենտ Էքզյուպերիի աշխարհահռչակ հեքիաթի՝ «Փոքրիկ արքայազնի» անհայտ սևագիրը: Ինչպես հաղորդում է «Ֆիգարո» թերթը «Արտկյուրիալ» աճուրդային տան փորձագետները նամակների փաթեթից գտել են բարակ թղթի երկու թերթեր:

Ձեռագրի համար նախատեսվում է ստանալ 40-50 հազար եվրո, ինչը 9 անգամ գերազանցում է դե Սենտ Էքզյուպերիի շարքային ինքնագրի արժեքը: