Բաղդադում պայթյունների արդյունքում զոհվել է հինգ մարդ, ավելի քան 30-ը տուժել են: Շիաներով բնակեցված Մադինաթ-Սադր թաղամասում ահաբեկիչները պայթեցրել են ճանապարհի մոտ տեղադրած ռումբը, երբ այդտեղով անցնում էր ռազմական պարեկությունը: Զոհվել են երկու անցորդներ, վիրավորվել են 16-ը, այդ թվում` երեք զինվոր:
Խուրիա թաղամասում օդ է թռչել ականապատված մեքենան: Այդ հարձակումն ուղղված է եղել ոստիկանական պարեկության դեմ: