27 ապրիլի 2012 - 09:33 AMT
«Ժողովուրդ». ՕԵԿ ցուցակից ինքնաբացարկ է հայտնել կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը

«Ժողովուրդը» գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտնել այդ կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վերջինս ՕԵԿ-ից հեռանալու մասին նաև դիմում է ուղարկել: Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ընդունել են Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Այս օրերին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները շարունակաբար ինքնաբացարկներ են հայտնում կուսակցության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, «Օրինաց երկիր»-ը միակ կուսակցությունն է, որտեղ ամենաշատն է ինքնաբացարկ գրանցվել: