27 ապրիլի 2012 - 09:43 AMT
«Առավոտ». Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանողը որոշել է բացահայտել սպանության պատվիրատուներին

«Առավոտը» գրում է, որ իրենց ունեցած տեղեկություններով` ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա` Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ և բացահայտել սպանության պատվիրատուներին: