27 ապրիլի 2012 - 10:24 AMT
«Հրապարակ». Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը

«Հրապարակին» տեղեկություն է հասել, որ նախօրեին Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը, և ծեծող երիտասարդները եղել են մրցակցի թիմից: ԲՀԿ թեկնածուի հովանավորն ու քեռին` ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ով այս անգամ չի առաջադրվել` տեղը զիջելով զարմիկին, երեկ հերքել է լուրը: «Դավիթ Քոչարյանի ախպորը ծեծողը իրա մոր փորից հլը դուրս չի եկել: Էտի սուտ տեղեկություններ ա: Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, տենց բան չկա»,- հայտարարել է նա: Սակայն Հրազդանում շրջանառվող լուրերով, ԲՀԿ թեկնածուն որոշել է աղմուկ չբարձրացնել, պատասխան տալ «այլ մեթոդներով»: