27 ապրիլի 2012 - 12:36 AMT
ՖԻՖԱ-ի տեսչական հանձնաժողովը գոհ է մնացել Սանկտ Պետերբուրգ կատարած այցից

ՖԻՖԱ-ի տեսչական հանձնաժողովը գոհ է Սանկտ Պետերբուրգի Ֆիզկուլտուրայի ու սպորտի հանձաժողովի հետ համատեղ աշխատանքից, հայտարարել է ՖԻՖԱ 2012, 2018 և 2022թթ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունների կազմակերպման դեպարտամենտի ղեկավար Յուրգեն Մյուլլերը:

Այցով Սանկտ Պետերբուրգ ՖԻՖԱ-ի հանձնաժողովը սկսեց շրջագայությունը ԱԱ-2018-ի ՌԴ թեկնածու քաղաքներով : Նախատեսված միջոցառումների շրջանակում, միջազգային կառույցի պաշտոնյաները գնահատել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ենթակառուցվածքներն ու այցելել են մարզադաշտի շինհրապարակ:

ՖԻՖԱ ներկայացուցիչը նշել է, որ ֆան-գոտու տեղակայման հարցը բաց է մնում: «Ֆան-գոտու հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն»,-ասել է պաշտոնյան:

Ապրիլի 27-ին հանձնաժողովը կայցելի Կալինինգրադ:

Այն քաղաքների ամփոփ ցուցակը, որոնք կընդունեն 2018 աշխարհի առաջնությունը, կհրապարակվի 2012թ. սեպտեմբերին: