27 ապրիլի 2012 - 11:54 AMT
Ձյուդոյի ԵԱ-ում Արտյոմ Բաղդասարյանի առաջին մրցակիցը կլինի Արտյոմ Վասիլենկոն

Ապրիլի 27-ին Չելյաբինսկում ընթանում են ձյուդոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա մենամարտերը: Մինչև 81կգ քաշային կարգում հայ մարզիկներից ելույթ կունենա Արտյոմ Բաղդասարյանը: Առաջին մենամարտում նա իր ուժերը կչափի Արտյոմ Վասիլենկոյի (Ուկրաինա) հետ: Տատամի դուրս կգա նաև Հակոբ Առաքելյանը (100կգ), որի մրցակիցը կլինի Եվգանիուս Բորոդավկոն (Լատվիա):

Ապրիլի 26-ին մեկ այլ հայ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը (60կգ) Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել: