27 ապրիլի 2012 - 12:40 AMT
Ձյուդոյի ԵԱ. Արտյոմ Բաղդասարյանն առաջին իսկ մենամարտում պարտություն է կրել

Հայ ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը դուրս է մնացել Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունից: Մինչև 81կգ քաշային կարգում Բաղդասարյանը զիջել է Արտյոմ Վասիլենկոյին (Ուկրաինա):

Հայաստանի հավաքականից միայն Հովհաննես Դավթյանին (60կգ) է հաջողվել մեդալ նվաճել. նա Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել:

Տատամի դուրս կգա նաև Հակոբ Առաքելյանը (100կգ), որի մրցակիցը կլինի Եվգանիուս Բորոդավկոն (Լատվիա):

Հայաստանի վերջին ներկայացուցիչը մինչև 100կգ քաշային կարգում կլինի Հակոբ Առաքելյանը, նա կմրցի Եվգանիուս Բորոդավկոյի (Լատվիա) հետ: