27 ապրիլի 2012 - 13:18 AMT
ՀՀ ՊՆ-ն ոչ հաստատում է, ոչ՝ հերքում. Բերդ քաղաքի սահմանային հատվածում զոհվել է երեք պայմանագրային զինծառայող

ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ ոչ հերքում է ոչ էլ հաստատում լուրերն այն մասին, որ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Բերդ քաղաքի սահմանային հատվածում զոհվել է երեք պայմանագրային զինծառայող:

«Ես տեղյակ եմ այդ լուրերին, սակայն առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Մոտ մեկ ժամից պաշտոնական հաղորդագրություն կլինի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը: