27 ապրիլի 2012 - 16:47 AMT
IFES միջազգային կազմակերպությունը օգնում է Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայկական գրասենյակի ղեկավար, միջազգային դիտորդ Մայքլ Գետտոն այսօր մամլո ասուլիսում ներկայացրել է միջազգային կազմակերպության գործունեության ոլորտները: Նա հաղորդել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող կազմակերպությունն աշխատում է ողջ աշխարհում՝ աջակցելով ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Գետտոն ընդգծել է, որ IFES-ը Հայաստանում աշխատում է չորս ուղղություններով՝ 1) տեղի ընտրական հանձնաժողովների նախապատրաստություն և որակավորման բարձրացում, 2) դրդապատճառի ստեղծում, Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացում ընտրողներին ողջ անհրաժեշտ տեղեկատվության գործընթացին հաղորդակից դարձնելու ճանապարհով, 4) հակամարտությունների լուծման հարցում օգնություն, որոնք առաջանում են ընտրական գործընթացի ժամանակ որակավորված իրավաբանների ներգրավելու միջոցով: