27 ապրիլի 2012 - 18:32 AMT
Ի. Գիլմորը խոստանում է հնարավորն անել ԵԱՀԿ տարածքի հակամարտությունները կարգավորելու համար

Դուբլինում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Իմոմ Գիլմորի նախագահությամբ ընթանում է «Համատեղ ապագա. կառուցելով և պահելով խաղաղությունը, Հյուսիսային Իռլանդիայի փորձը» համաժողովը:

Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն կիսվել մասնակիցների հետ Իռլանդիայի փորձով խաղաղություն ձեռք բերելու հարցում, որը կարող է շատ կարևոր լինել ԵԱՀԿ անդամ-երկրների տարածքներում այլ հակամարտությունների կարգավորման հարցերում: Հանդիպման բացման նախաշեմին Գիլմորը հայտարարել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ ամեն ինչ անում է կազմակերպության անդամ-երկրներում առկա հակամարտությունների կարգավորման հարցում ջանքերի առաջխաղացման համար: Նրա խոսքով, օգտագործելով Հյուսիսային Իռլանդիայի փորձը, կարելի է ցույց տալ, որ ելք կարող է լինել անլուծելի թվացող իրավիճակներում: