27 ապրիլի 2012 - 20:03 AMT
Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում սկսել է նավթի արդյունահանում

Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում սկսել է նավթի արդյունահանում: Թուրքուրդու-1 հորատման հնաքավայրի բացմանը ներկա է եղել Թուրքիայի նավթի նախարար Թաներ Յիլդիզը: «Մենք կատարում ենք մեր սեփական նավթի և սեփական գազի հետախուզություն: Հնարավոր է, մենք այստեղ նավթ չգտնենք, բայց մենք կգտնենք այն այլ վայրում և այդ պահն ունի պատմական և ռազմավարական նշանակություն»,- հայտարարել է թուրք նախարարը: