27 ապրիլի 2012 - 20:47 AMT
Վերլուծաբան. ամերիկյան ռազմական ապարատում որևէ մեկը հետաքրքված չէ Իրանի հետ պատերազմով

Ռազմական վերլուծաբան Դուգլաս Մաքգրեգորը կարծում է, որ «ոչ Սպիտակ տունը, ոչ Պենտագոնը չեն ցանկանում Իրանի հետ պատերազմի մեջ մտնել»: Russia Today հեռուստաալիքին` Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության հավանականության կապակցությամբ, տված հարցազրույցում նա նկատել է. «Չեմ կարծում, որ ներկայիս պայմաններում Բարաք Օբաման մտադրություն ունի Իրանի վրա ռազմական հարձակում գործելու»:

Գնդապետ Մաքգրեգորը կարծում է, որ միակողմանի պատերազմին աջակցելու համար ԱՄՆ վարչակազմի վրա գործադրվող ճնշումը կապված է Ամերիկայում իսրայելական լոբբիի ֆինանասական և քաղաքական մեծ ազդեցության հետ: