27 ապրիլի 2012 - 20:33 AMT
Դելին համաձայն չէ Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հետ և իրանական նավթի մատակարարման կարիքն ունի

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ Դելին համաձայն չէ Իրանի դեմ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների հետ և իրանական նավթի մատակարարման կարիքն ունի: Կրիշնան ընդգծել է, որ դեմ միակողմանի պատժամիջոցները չպետք է խոչընդոտ հանդիսանան այլ երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների համար:

Հնդկաստանը միջազգային կազմակերպություններում բազմիցս ձևակերպել է այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը: