Ապրիլի 28-ին չինական Թայուան քաղաքում, որտեղ անցնում է ըմբշամարտի երկրորդ վարկանիշային մրցաշարը, մրցագորգ դուրս կգան մինչև 120 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշները և հունահռոմեական ոճի ըմբիշները: Ազատ ոճում Հայաստանը ներկայացնում է Ռուսլան Բասիևը: 1/16 եզրափակչում նա կհանդիպի Իոնասիս Արզումանիդիսի (Հունաստան) հետ:
Մինչև 55 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճում Ռոբերտ Կիրակոսյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Ասխատ Կուդայբերգենովի հետ (Ղազախստան), Արթուր Մկրտչյանի մրցակիցը (60կգ ք/կ) կլինի Ռեվազ Լախշին (Վրաստան), Արամ Ջուլֆալակյանը (66լգ ք/կ) կպայքարի Գեորգիան Կարպենի (Ռումինիա), իսկ Տիգրան Սահակյանը (84կգ ք/կ)՝ Վիկտոր Լորինչի (Հունգարիա) հետ:
Օլիմպիական ուղեգրեր կնվաճեն 1-3 տեղերը զբաղեցրած ըմբիշները: