28 ապրիլի 2012 - 11:24 AMT
Թանձր մշուշի պատճառով Սոչիի օդանավակայանը չի կարողացել 14 չվերթ ընդունել

Սոչիի միջազգային օդանավակայանը թանձր մշուշի պատճառով չի կարողացել 14 չվերթ ընդունել, նույնքան չվերթ թռիչքի է սպասում, հայտնել են «Բազիլ Աէրո» ԲԲԸ մամլո ծառայությունից, որը ՌԴ Կրասնոդարի երկրամասի օդանավակայանների կառավարիչն է:

Սոչիում թռիչքի է սպասում 1215 ուղևոր: Ըստ օդերևութաբանների, տեսանելիության հերթական վատթարացումն ակնկալվում է Մոսկվայի ժամանակով 18:00-ից հետո: