«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ բացել է «MMM 2011» ֆինանսական բուրգի երևանյան ներկայացուցչության գրասենյակը, որը գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա: Թերթը հիշեցնում է, որ իրենք լուսանկարել են այն կնիքը, որով կնքված էր այդ գրասենյակի դուռը, և պարզվել էր, որ այդ կնիքը նախատեսված է ծրարների համար, և փաստորեն այդ գործողությունը կասկածելի օրինականության ուներ: