28 ապրիլի 2012 - 11:34 AMT
Յուրա Մովսիսյան. Կարևոր չէ, թե ես քանի գնդակ եմ խփում, կարևոր է, թե իմ թիմը որքան հաճախ է հաղթում

«Վոլգայի» հետ հանդիպման (2:1) ավարտին հանդիպման գլխավոր հերոս՝ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամփոփեց արդյունքները:

«Մեզ համար այդ հաղթանակը կարևոր էր, «Ամկարից» որքան հնարավոր է առաջ անցնելու համար, առավել ևս, որ հաջորդ տուրում «Կրասնոդարը» կխաղա Պերմում»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն:

«Վոլգայի» հետ խաղում Մովսիսյանը երկու գոլ է խփել: Նա խոստովանել է, որ ուրախ է իր դուբլի համար, սակայն, կարևորն այն է, որ «Կրասնոդարը» հաղթեց: «Կարևոր չէ, թե ես քանի գնդակ եմ խփում, կարևոր է, թե իմ թիմը որքան հաճախ է հաղթում»,-ասել է նա: