ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային զենքի փորձարկումներից: ՄԱԿ նախագահը Փհենյանի կողմից հրթիռի գործարկումն անվանել է «սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:
«Երկիրը պետք է ենթարկվի միջազգային հանրության պահանջներին ու պահպանի տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,-Պան Գի Մունի խոսքն է մեջբերում ՌԲԿ-ն:
Հրթիռի անհաջող գործարկումից հետո աշխարհում մտավախություն առաջացավ, որ Հյուսիսային Կորեան կարող է ստորգետնյա միջուկային պայթյուն կատարել, ինչպես 2006 և 2009 թթ.:
Հյուսիսային Կորեայի զինհրամանատարության ներկայացուցիչն ապրիլի 25-ին ասել է, որ երկիրն այնքան զենք ունի, որ կարող է ԱՄՆ ոչնչացնել «մեկ թափից»: