14 մայիսի 2004 - 22:13 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Սթրասբուրգում կմասնակցի Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների հերթական համաժողովին: Մայիսի 17-19-ին կայանալիք խորհրդաժողովի շրջանակներում նախատեսվում են մի շարք առանձնահանդիպումներ: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, ակնկալվում է եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խոսնակների եռակողմ հանդիպում: