28 ապրիլի 2012 - 13:05 AMT
Գերմանիան արտաքսել է երկրից գերմանական սահմանադրությունը մերժող սալաֆիտին

Գերմանիայի իշխանություններն արտաքսել են երկրից ավստրիացի սալաֆիտ Մոհամեդ Մահմուդին: 26-ամյա իսլամիստը պետք է հեռանա ԳԴՀ-ից մեկ ամսվա ընթացքում:

Մոհամեդ Մահմուդը զինված ջիհադի կոչ էր անում, հայտարարելով, թե պատրաստ է պայքարել ու մեռնել իր համոզմունքների համար: Նա մերժում է Գերմանիայի սահմանադրությունն ու ժողովրդավարական կարգերի բռնի տապալման կոչ անում:

Սալաֆիտներն իսլամի ծայրահեղական ճյուղավորման ներկայացուցիչներ են, հայտնում է Լենտա.ռու-ն: