28 ապրիլի 2012 - 13:00 AMT
Անգելա Մերկելը կողմ է Եվրոպական ներդրումային բանկի ակտիվների ավելացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրոպական ներդրումային բանկի ակտիվների ավելացմանը, հայտնում է rosbalt.ru-ն:

«Կարծում եմ, մենք կարող ենք ավելացնել Եվրոպական ներդրումային բանկի հնարավորությունները»,-ասել է Մերկելը: Այդպես է նա մեկնաբանել տնտեսության խթանման նոր գերմանական քաղաքականությունը:

Էկոնոմիկայի և ֆինանսների եվրահանձնակատար Օլի Ռենը առաջարկել է ավելացնել Եվրոպական ներդրումային բանկի կապիտալը 10 մլրդ եվրոյով: Դա թույլ կտա ավելացնել վարկերի հնարավոր ծավալը մինչև 60 մլրդ եվրո: