28 ապրիլի 2012 - 13:23 AMT
Արթուր Աբրահամը կմենամարտի Ռոբերտ Շտիգլից-Նադեր Համին հանդիպման հաղթողի հետ

Երկրորդ միջին քաշային կարգում WBO չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը (Գերմանիա) իմացավ իր հակառակորդի անունը, որի դեմ ռինգ է ելնելու մայիսի 5-ին գերմանական Էրֆուրտում:

Նա կհանդիպի ավստրալացի Նադեր Համդանի հետ, sportbox.ru-ին են հայտնել Sauerland Event փրոմոութերական ընկերությունում:

Շտիգլիցի նախորդ մրցակից Ջորջ Գրոուվզը հրաժարվել է մենամարտից վնասվածքի պատճառով: Եթե Շտիգլիցը հաղթի Համդանին, ապա օգոստոսին նա ռինգ դուրս կգա Արթուր Աբրահամի հետ մենամարտի: