28 ապրիլի 2012 - 13:20 AMT
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում զինվոր է զոհվել

Ապրիլի 27-ին ժ. 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը, հայտնում է ՊԲ մամլո ծառայությունը:

Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն