28 ապրիլի 2012 - 15:22 AMT
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրն ուժով կպատասխանի ցանկացած հարձակման

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթն ընդգծել է Իրանի պաշտպանունակության հնարավորությունները, հայտարարելով, որ երկիրն ուժով կպատասխանի ցանկացած արտաքին հարձակման:

«Ներկա պահին Իրանն ունի իր պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանունակությունը: Նա, ով ցանկանում է հարձակվել մեր երկրի վրա, կհանդիպի մեր կոշտ պատասխանին»,- Մեհմանփարասթի խոսքերը հաղորդում է iran.ru-ն: Նա հավելել է, որ Իրանի հակառակորդները հիանալի գիտակցում են այն փաստը, որ դա լրջորեն նվազեցնում է պատերազմ սկսելու հավանականությունը: