Թուրքական Աֆյոնկարահիսար շրջանում արգելել են ալկոհոլի վաճառքը և օգտագործումը: Նման կոշտ միջոցների հիմնական պատճառը, շրջանի նահանգապետի խոսքով, դարձել է ՃՏՊ մեծ քանակը, որոնց մեղավորները եղել են հարբած քաղաքացիները:
Շրջանի իշխանությունները պնդում են, որ ալկոհոլի օգտագործման վրա արգելքն ամբողջական չէ և կան տեղեր, որտեղ կարելի է օգտագործել այն: Սակայն, թե ինչ տեղեր են դրանք, մնում է միայն գուշակել: