Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այսօր իր թեկնածությունն է առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ ինքնաառաջադրման կարգով, հայտնում է Karabakh-open.info-ն:
Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրություններ: Ապրիլի 20-ից մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի մայիսի 5-ին` ժամը 18:00-ին: Ինչպես հայտնել է Karabakh-open.info-ն` հղում կատարելով ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանին, ապրիլի 23-ին ինքնառաջադրվելու համար իր փաստաթղթերն է հանձնել գործող նախագահ Բակո Սահակյանը: