30 ապրիլի 2012 - 16:41 AMT
Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ. Ընտրացուցակներում առկա են 138 մահացած քաղաքացիների անուններ

Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրենց շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել են անճշտություններ: Մասնավորապես՝ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի:

«Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը` միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրա դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից»,- նշվում է Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ: