«Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության շարժում» ոչ մեծ ազգայնական կուսակցությունը (Pro NRW) պլանավորում է անցկացնել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ: Ինչպես հաղորդում է Die Welt-ը, միջոցառումը նվիրված է մայիսի 13-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախաձեռնության նպատակն է Գերմանիայի իսլամացման հետ պայքարը:
Ենթադրվում է, որ մրցույթն ուղեկցվելու է մզկիթների դեմ ակցիաներով, ուր մասնակիցները պետք է գնան իսլամը ծաղրող պատկերներով: Նման ակցիաներ պլանավորվում է անցկացնել 25 մզկիթների առջև, դրանց կողքին պլանավորվում է տեղադրել շուրջ 100 պատկերներ, հաղորդում է Lenta.ru-ն: