30 ապրիլի 2012 - 19:29 AMT
ԵՄ-ն հերքել է եվրագոտում 200 մլրդ ներդրումների մասին տեղեկությունները

Եվրոպական հանձնաժողովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԵՄ-ն նախագիծ է մշակում շուրջ 200 մլրդ դոլար ներդրումների համար եվրագոտում տնտեսական աճը խթանելու նպատակով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարաել է Եվրամիության գլխավոր գործադիր մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:

Նրա խոսքով, նման թվեր հրապարակելու համար եվրոպական հրատարակությունները, մասնավորապես, իսպանական «Պայիս» թերթը հիմքեր չունեն:

«Մենք տեսել ենք այդ սպեկուլյատիվ տվյալները, որոնք, որքանով մեզ հայտնի է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Պիա Արենկիլդե Հանսենը: