Ռուսական «Ռոսվերտոլ» ընկերությունը ծրագրում է այս տարվա ընթացքում ավարտել Մի-35Մ ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ներկայումս Դոնի Ռոստովում` ընկերության գործարանում շարունակվում է այլ ուղղաթիռների արտադրությունն ու թեստավորումը: Դրանից հետո ուղղաթիռները կմատակարարվեն Ադրբեջան:
«Russplanes» կայքի տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ին «Ռոսվերտոլ» ընկերության օդաչուները մեկնարկել են Ադրբեջանի պատվիրած Մի-35Մ ուղղաթիռների փորձնական թռիչքները:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատվիրել է 24 ուղղաթիռ, որից 8-ն արդեն մատակարարվել է: