30 ապրիլի 2012 - 20:12 AMT
Ահմադինեջադը հայ-իրանական սահմանին ազատ առևտրի մասին

Այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտնել է. «Պետք է պատրաստվեն անհրաժեշտ փաստաթղթերը իրանա-հայկական սահմանին ազատ առևտրի համար»:

Իրանի նախագահի խոսքով` երկրների միջև գոյություն ունեն ջերմ, խորը և պատմական կապեր: «Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը զարգացրել է հարաբերությունները Իրանի հետ, իրականացվել են խոշոր համատեղ նախագծեր: Իրանի և Հայաստանի միջև սահմանին ազատ առևտրի կարգավորման համար պաշտոնական անձինք պետք է պատրաստեն անհրաժեշտ պայմանները: Դա օգուտ կբերի երկրների միջև կապերի առավել ամրապնդմանը»,- ասել է Ահմադինեջադը: