18 մայիսի 2004 - 22:17 AMT
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՌՆՎԱԶՆ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից աջակցվող ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի, առնվազն, 60 մլն դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը: Նրա խոսքերով` տվյալ ծրագիրը չի հանդիսանում սովորական օգնություն, քանի որ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես հստակ մշակված եւ ներկայացված ծրագրերի հիման վրա: Ընդ որում, որքան ավելի որակյալ լինեն այդ ծրագրերը, այնքան ավելի մեծ գումարներ կարելի է ակնկալել, նշել է փոխնախարարը: 2-3 ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը կձենարկի դրանց նախապատրաստումը: Հայաստանի ֆինանսավորման հիմնական ուղղությունները, ինչպես պարզաբանել է Դ.Ավետիսյանը, կդառնան աղքատության մակարդակի կրճատման ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտները: