Լիտովյան լեզվում այսուհետ չի լինի «Հարավային Օսեթիա» տերմինը: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այդ տարածաշրջանը Լիտվայի լեզվի պետական հանձնաժողովի որոշմամբ պաշտոնապես կկոչվի Ցխինվալի շրջան: Այդ մասին այսօր հայտնել է Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը իր վրացական պաշտոնակից Նիկա Գիլաուրիի հետ հանդիպմանը:
«Դա մեր օգնությունն է Վրաստանին երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար նրա պայքարում»,- հայտնել է Կուբիլյուսը:
Լիտվայի պատվիրակությունը` վարչապետ Անդրյուս Կուբիլյուսի գլխավորությամբ այցելել է Վրաստան: Ծրագրվում է նաև պատվիրակության հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: