1 մայիսի 2012 - 13:05 AMT
Բորիս Կոլեսնիկով. ՈւԵՖԱ-ն դրական է գնահատում Ուկրաինայի պատրաստվածությունը Եվրո-2012-ին

ՈւԵՖԱ-ն դրական է գնահատում Ուկրաինայի պատրաստվածությունը ֆուտբոլի Եվրո-2012-ին եզրափակիչ մասին: Այդ մասին ՈւԵՖԱ Դիտորդական խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Բորիս Կոլեսնիկովը: Ըստ նրա, ֆուտբոլի եվրոպացի պաշտոնյաները գոհ են Ուկրաինայի ցուցաբերած առաջընթացից:

Նա նշել է, որ Միշել Պլատինին 100 տոկոսով վստահ է, որ Ուկրաինան կլուծի բոլոր մանր հարցերը: Բացի այդ, մայիսի 2-ից ընդունող երկրներում կաշխատի ՈւԵՖԱ օպերացիոն տնօրեն Մարտին Կալլեն, հայտնում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը: