1 մայիսի 2012 - 14:10 AMT
Անգլիայում այսօր կբացվի Վահագն Համալբաշյանի անհատական ցուցահանդեսը

Անգլիական Լիդսի Design's Corridor Gallery-ում մայիսի 1-ին տեղի է ունենալու երիտասարդ նկարիչ Վահագն Համալբաշյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Վահագնը երիտասարդ սերնդի ամենավառ արվեստագետներից մեկն է, ստեղծում է կոլաժներ, գրաֆիտիներ, գեղանկարներ: Նա առաջինն է, ով մասնակցում է Լիդսի դիզայնի դպրոցի պրոֆեսոր Քեն Հեյի և ԱԿՈՍ հիմնադրամի համատեղ նոր նախագծին:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 4-ը: