1 մայիսի 2012 - 15:29 AMT
«Ժամանակ». Թիվ 12 ԸՏ-ի ցուցակներում առկա են 138 մահացածների անուններ

«Ժամանակ» թերթի տեղեկություննների համաձայն, թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ «թիվ 12 ընտրատարաժքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել է, որ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ` թվով 138 հոգի: Շտաբի ներկայացրած դիմումն ընդունվել է ոստիկանության ԱՎՎ-ի կողմից»: