1 մայիսի 2012 - 16:12 AMT
«Հայոց աշխարհ». Ծառուկյանը կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստն է

Թերթում մասնավորապես ասվում է. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ընդհանուր առմամբ, նրա եկամուտները վերջին մեկ տարվա ընթացքում կազմել են ավելի քան 6 միլիարդ դրամ, 60 միլիոն դոլար և 40 միլիոն եվրո: ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է 8 տրանսպորտային միջոց, 6 շենք ու Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 9 հողամաս: Գ.Ծառուկյանին է պատկանում ավելի քան 30 ընկերության բաժնետոմսեր:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եկամուտները անցած տարվա ընթացքում գոյացել են թոշակից ու իրեն պատկանող հողամասի վարձակալությունից: Դրանք կազմել են մոտ 26 միլիոն դրամ: Նախկին նախագահը մեկ բնակարան ունի, մեկ ավտոմեքենա, մեկ հողամաս և 3 հասարակական տարածք»: