1 մայիսի 2012 - 16:43 AMT
«Թատրոն ԻՔՍ» փառատոնի շրջանակում ներկայացավ Շուշիի թատրոնը

Ապրիլի 30-ին «Թատրոն ԻՔՍ» փառատոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացավ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանական կազմը: Ներկայացվեցին «Հարության ժամանակը» ըստ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի և Հովհաննես Թումանյանի «Թռչուն ընկեցիկ» տիկնիկային ներկայացումները:

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերստեղծվել է 2008 թվականի հունվարին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրող ռեժիսորն է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը: