1 մայիսի 2012 - 17:12 AMT
«Ժողովուրդ». ՀՅԴ աջակցությունը Սաթենիկ Սեյրանյանի համար և’ անսպասելի էր, և’ սպասելի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՅԴ հայտարարությունը, որ թիվ 4 ընտրատարծքում կուսակցությունը սատարելու է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթենիկ Սեյրանյանին, նրա համար և’ անսպասելի էր, և’ սպասելի: «Անսպասելի էր հայտարարության առումով, բայց տեղյակ էի, որ իմ լրագրողական գործունեության հանդեպ համակրաքն կա` տարբեր հարցերի հետ կապված ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ կամ համանման մոտեցումներ ունենալով հանդերձ»,- Tert.am-ին ասել է Սաթենիկ Սեյրանյանը: