1 մայիսի 2012 - 17:14 AMT
«Առավոտ». Տիգրան Մուկուչյանը նախագահի աշխատանքային այցերը նախընտրական քարոզչություն չի համարում

«Առավոտ»-ը գրում է. «Երեկ Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց`օրենքի խախտում չէ՞, երբ նախագահը համատեղում է աշխատանքային այցերը և քարոզարշավը: Արդյոք դա չի՞ նշանակում պետական միջոցների ներդրում` կուսակցական քարոզարշավում, և վարչական ռեսուրսների կիրառում: «Իհարկե ոչ»,- եղավ Տիգրան Մուկուչյանի արձագանքը: Նա նաև հավելեց. «Եթե այդ առնչությամբ լինի համապատասխան փաստ, կոնկրետ և փաստարկված, այն ժամանակ մենք կքննարկենք և դիրքորոշում կներկայացնենք»: Ձեր հարցադրման պարագայում որևէ կոնկրետ, փաստարկված բան չկա: Աշխատանքային այցը մի բան է, քաղաքական քարոզչությունը` այլ»: