2 մայիսի 2012 - 10:15 AMT
«Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից

«Հայկական ժամանկ» թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մոտ երեք ամիս առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Քոչարյանը կխոսի մինչև ընտրությունները: Ավելին, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քոչարյանն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է անելու մայիսի 6-ից երկու շաբաթ առաջ: Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ: Նրա գրասենյակի ղեկավարն անհասանելի է. երեկ ողջ օրը Սողոմոնյանն այդպես էլ չի պատասխանել թերթի թղթակցի հեռախոսազանգերին: Ամեն դեպքում, ընտրություններին չորս օր է մնացել, և դժվար թե այդ ընթացքում նա խոսի, չնայած` զուտ տեսականորեն չի բացառվում:

Դիտորդների գնահատմամբ, եթե մինչև քարոզարշավի ավարտը Քոչարյանը որևէ կերպ չինքնադրսևորվի, դա կարող է նշանակել, որ նա դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից: