Հաջորդ խաղաշրջանից սկսած` ՈւԵՖԱ-ն սեփական հովանավորությամբ կներմուծի խաղերի ժամանակ նվազագույն բժշկական պահանջներ: Պահանջների ցուցակը կազմվել է ՈւԵՖԱ-ի Բժշկական կոմիտեի կողմից և հաստատվել ՈւԵՖԱ-ի գործադրի կոմիտեի կողմից` Ստամբուլու կայացած վերջին նիստի ժամանակ:
Ասոցիացիաներն արդեն ստացել են մյուս խաղաշրաջնի խաղերի համար պարտադիր պահանջների ցուցակը: Ցուցակը ներառում է բժշկական սարքավորումներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական անձնակազմին ուղղված պահանջներ, խաղին նախորդող և մրցաշարին նախորդող տեղեկություններ:
Որոշ պահանջներ պարտադիր են ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերի համար, ինչպես օրինակ մարզադաշտերում շտապ օգնության խմբի և պատգարակների առկայությունը:
Ազգային ասոցիացիաները ֆինանսական միջոցների մի մասը կարող են ստանալ HatTrick ծրագրի միջոցով, որը կօգնի ձեռք բերել բժշկական սարքավորումներ: Ասոցիացիաները իրավունք կստանան դրանք վարձով տալու տարածաշրջանային ասոցիացիաներին և ակումբներին, որոնք կընդունեն ՈւԵՖԱ-ի մրցաշարերը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: