
Մայիսի 1-ին՝ ժամը 16.05-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` «Մայամի» լողափի մոտակայքում, հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 16.02-ին ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Սևան քաղաքի բնակիչ, 1930 թվականին ծնված Հրանտ Գուլոյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին: